Պուտինը Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է ՌԴ-ԵՄ հարաբերությունները

16:43   22 Հունվար 2021    203

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության և ԵՄ հարաբերություններում առկա իրավիճակը՝ շեշտը դնելով պրագմատիկ համագործակցության կառուցման անհրաժեշտության վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Մանրակրկիտ քննարկվել է Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակը՝ շեշտը դնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում պրագմատիկ համագործակցություն ստեղծելու անհրաժեշտության վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները