Կուբայում սահմանափակել են Էքսկուրսիաները օտարերկրյա զբոսաշրջիկների համար

17:11   22 Հունվար 2021    208

Կուբայում COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացումն օտարերկրյա հյուրերի համար ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակումների Է հանգեցրել տուրիստական գոտիների սահմաններից դուրս գտնվող Կայո-Կոկո եւ Կայո-Գիլիերմո առողջարաններ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Կուբայի զբոսաշրջության բնագավառի ներկայացուցիչների հաղորդագրությունների համաձայն, Մորոնի մունիցիպալիտետի սահմանները, որին պատկանում Է Կայո-Կոկոն, փակ են: Բոլոր Էքսկուրսիաները երկրի այլ տարածաշրջաններ, ներառյալ Հավանան եւ Տրինիդադը, ժամանակավորապես դադարեցված են: Նաեւ սահմանափակված են վարձակալած ավտոմեքենաներով հանգստացողների ուղեւորությունները Մորոնի սահմաններից դուրս: Ուղեւորությունները եւ մյուս ակտիվությունները հյուրերին հասանելի են միայն Կայո-Կոկո եւ Կայո-Գիլիերմո առողջարանների տուրիստական գոտու սահմաններում: Կուբական կողմի գնահատումներով՝ Էքսկուրսիաների սահմանափակումը կտեւի երկու շաբաթից ոչ ավելի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները