Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը 15 օրով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել

17:23   22 Հունվար 2021    154

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը 15 օրով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, քանի որ զինված խմբերի կոալիցիան ձգտում է տապալել վերջերս ընտրված նախագահ Ֆոսթեն-Արկանժ Տուադերին:

Նախագահի խոսնակ Ալբերտ Յալոկե Մոկպեմեն հայտնել է, որ արտակարգ դրությունը կգործի մինչեւ փետրվարի 4-ը:

Անցած շաբաթ ապստամբները հարձակում են գործել մայրաքաղաք Բանգիից ոչ հեռու, սակայն հակահարված են ստացել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից: ՄԱԿ առաքելությունը ՄԱԿ անվտանգության խորհրդից հավելյալ զորքեր է պահանջել:

Կոալիցիան պահանջել է Տուադերի հրաժարականը: Նա վերընտրվել էր դեկտեմբերի 27-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կենտրոնաաֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները