Կոնգրեսականը զենքով փորձել է մտնել Կապիտոլիումի շենք

17:34   22 Հունվար 2021    238

Կապիտոլիումի ոստիկանությունը քննում է հանրապետական կոնգրեսական Էնդի Հարիսի հետ կապված միջադեպը, որը հինգշաբթի փորձել է զենքով մտնել Ներկայացուցիչների պալատ, բայց մետաղի դետեկտորի շրջանակի պատճառով կանգնեցվել է:

Հաղորդվում է, որ մետաղի դետեկտորի ազդանշանի պատճառն ատրճանակն էր, որը քաղաքական գործիչն ուներ իր հետ:

Ոստիկանները չեն թողել, որ կոնգրեսականը ներս մտնի: Հարիսը խնդրել է իր գործընկերոջը՝ Ջոն Կատկոյին, որ պահի զենքը: Վերջինս, սակայն, հրաժարվել է՝ վկայակոչելով լիցենզիայի բացակայությանը:

Դրանից հետո Հարիսը դուրս է եկել շենքից և շատ շուտ վերադարձել՝ ազատ անցնելով Ներկայացուցիչների պալատ:

Այս անգամ շրջանակը չի աշխատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգրես  


Վերնագիրի այլ պիտակները