«Ես որոշում ընդունեցի հրաժարվել այդ ամենից, քանի որ դրանք մեծ ֆինանսական ծախսեր են պահանջում: Կարևոր է հաշվի առնել ու իրականացնել պաշտոնը ստանձնելու համար միայն օրենսդրությամբ նախատեսվող անհրաժեշտ արարողությունները: Կարևոր է, որ պետությունը ուշադրության կենտրոնում պահի պետական միջոցների օգտագործումն ու ժողովրդի կարիքները,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահի երդմնակալությունը նախատեսված է հունվարի 28-ին: Իսկ նախօրեին Ժապարովը պաշտոնապես վայր դրեց վարչապետի լիազորությունները: Ժապարովը իշխանության էր եկել 2020 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների դեմ հոկտեմբերյան բողոքի ակցիաներից ու անկարգություններից հետո: Նախագահական ընտրություններին մասնակցելու համար նոյեմբերի 14-ին նա վայր էր դրել նաև երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները:
Ղրղսզստանի նախագահի ընտրությունները և երկրի ղեկավարման կարգի հարցով հանրաքվեն անցկացվել են հունվարի 10-ին: Մասնակցությունը եղել է 40%-ից քիչ պակաս:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղրղզստան