Այս մասին գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով սիրիական SANA գործակալությանը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահին ուղղված երկու նույնական նամակներով հունվարի 21-ին Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը «խիստ դատապարտել է հ գրեթե ամենօրյա ագրեսիվ պրակտիկան, որն իրականացվում է ամերիկյան զորքերի կողմից Սիրիայի գրավված տարածքներում», տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Արաբական Հանրապետության ԱԳՆ-ն պահանջել է նաև «անհապաղ և անվերապահորեն դուրս բերել ամերիկյան օկուպացիոն ուժերը և նրանց դաշնակիցներին Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներից»:
Սիրիան ավելի վաղ իր առաջին ուղերձն էր հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նոր նախագահին հորդորելով զորքերը դուրս բերել արաբական հանրապետությունից և հրաժարվել նրա նավթային ռեսուրսների ապօրինի օգտագործման փորձերից:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Դամասկոս
ԱՄՆ