Եվս չորս երկրներում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» մանրէահիմք են հայտնաբերել

20:13   22 Հունվար 2021    187

Աֆրիկայի ևս չորս երկրներում՝ Բոտսվանայում, Զամբիայում, Քենիայում և Գամբիայում, կորոնավիրուսի՝ շատ վտանգավոր համարվող մանրէահիմք են հայտնաբերել, որն ստացել է 501.V2 մակնշումը:

Հունվարի 22-ին այդ մասին հայտնել է eNCA հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) հայտնված մուանտ վիրուսն արդեն հայտնաբերվել է Աֆրիկայի ևս չորս երկրների տարածքում,- մեջբերում է հեռուստաալիքը ԱՀԿ-ի Աֆրիկայի ներկայացուցչության ղեկավար Մաթշիդիսո Մոեթիի խոսքը:- Ըստ երեւույթին, այն կա նաև Աֆրիկայի այլ պետություններում, բայց առայժմ այնտեղ չի նույնականացվել: Այժմ մենք աշխատում ենք, որ ստանանք մուտանտ վիրոսի ծագումնաբանական կոդը, դա թույլ կտա արագորեն հայտնաբերել այդ մանրէահիմքը»:

ՀԱՀ-ի իշխանությունները 2020 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարել են, որ հոկտեմբերին երկրի հարավում հայտնաբերվել է կորոնավիուսի նոր և ագրեսիվ ձեւ: 501.V2 վիրուսը ՀԱՀ-ում հարուցել է համաճարակի երկրորդ ալիքը, որի առավելակետը բաժին է ընկել հունվարի կեսերին: Նախնական հեազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի այդ տարատեսակը տարածվում է շատ բարձր արագությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները