Ճապոնիայում պանդեմիայի ֆոնին ավելացել է ինքնասպանությունների թիվը

20:56   22 Հունվար 2021    171

Ճապոնիայում պանդեմիայի ֆոնին ավելացել է ինքնասպանությունների թիվը 10 տարվա մեջ առաջին անգամ:

Ճապոնիայի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը հայտարարել է, որ նախնական տվյալներով 2020 թվականին 20 919 մարդ է ինքնասպան եղել, ինչեւ 3,7 տոկոսով ավելին է, քան նախորդ տարում գրանցված ցուցանիշը:

Դա առաջին ամենամյա աճն է 10 տարվա ընթացքում, ընդ որում, աճել է կանանց եւ երեխաների ինքնասպանությունների թիվը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ճապոնիայում կորոնավիրուսի առաջին ալիքի ֆոնին լավ վիճակ է նկատվում՝ ի տարբերություն այլ երկրների, եւ դա թույլ է տվել խուսափել մեկուսացման կոշտ միջոցներից: Սակայն վարակման դեպքերի աճ է գրանցվել հուլիսից այն բանից հետո, երբ մարտին արտակարգ դրություն է սահմանվել: Փորձագետների խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնասպանությունների թիվը նվազում է ճգնաժամերի առաջին փուլում, ինչպիսիք են՝ կոնֆլիկտներ եւ տարերային աղետներ, ապա կտրուկ աճում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները