Pfizer- ը և BioNTech- ը միանում են COVAX պատվաստումների ծրագրին

21:36   22 Հունվար 2021    192

Pfizer-ը և BioNTech-ը պայմանավորվել են իրենց կորոնավիրուսի պատվաստանյութերը մատակարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVAX պատվաստումների ծրագրի միջոցով՝ հաղորդում է Reuters-ը`վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Համաձայնագրի մանրամասները այս պահին չեն հրապարակվել, գործարքի մասին կհայտարարվի ավելի ուշ՝ ուրբաթ՝ հունվարի 22-ին, հայտնել են աղբյուրները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր COVAX ծրագրի խափանման սպառնալիքի մասին՝ պայմանագրերի և պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները