««Եվրոպական Բելառուս» արշավի ակտիվիստ Մաքսիմ Վինյարսկին ձերբակալվել է քրեական գործի շրջանակներում»,- այսօր հաղորդել է «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը:
Առայժմ հայտնի չէ՝ որ հոդվածով է քրեական գործ հարուցվել, նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Վինյարսկին ընդդիմադիր գործունեությամբ զբաղվում է 1999 թվականից․ մասնակցել է բողոքի բազմաթիվ ակցիաների, տասնյակ անգամ ենթարկվել է վարչական ձերբակալությունների։
«Եվրոպական Բելառուս» քաղաքացիական արշավը ստեղծվել է 2008 թվականին՝ ընդդիմության առաջնորդներ Անդրեյ Սաննիկովի, Միխայիլ Մարինիչի, Միկոլա Ստատկևիչի, Վիկտոր Իվաշկևիչի նախաձեռնությամբ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ