ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին կքննարկեն Նավալնու գործի հետ կապված ՌԴ-ի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը

22:18   22 Հունվար 2021    210

ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին ԵՄ խորհրդի նիստի ժամանակ կքննարկեն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը:

Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին գերատեսչության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ասել է, որ չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն պատժամիջոցները միշտ փոխզիջումային որոշումների արդյունք են: «Մենք ԵՄ Խորհրդում քննարկում ենք՝ ինչ գործողություններ ենք մտադիր ձեռնարկել: Հաջորդ ֆորումը, որի ժամանակ կընդունվեն այդ հարցով պոտենցիալ որոշումներ, կկայանա հունվարի 25-ին: Դրանից հետո ավելի շատ պատկերացում կունենանք՝ շարժվել պատժամիջոցների ուղղությամբ, թե այլ գործողություններ ձեռնարկել»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները