Գերմանիայի իշխող կուսակցության նոր առաջնորդը համարվում է երկրի կանցլերի պաշտոնում հիմնական թեկնածուն

08:21   25 Հունվար 2021    226

Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) փոխնախագահ, ԳԴՀ առողջապահության նախարար Յենս Շպանն անվանել է կուսակցության նոր առաջնորդ Արմին Լաշեթին՝ որպես պահպանողականների կողմից կանցլերի պաշտոնում հիմնական թեկնածու, հաղորդում է Bild am Sonntag թերթը:

Առողջապահության նախարարը կրկին հերքել է ԶԼՄ-ների տեղեկատվությունը, որ նա դիտարկում է սեփական թեկնածության առաջադրումը կանցլերի պաշտոնում ՔԴՄ/ՔՍՄ (Քրիստոնեական-դեմոկրատական /Քրիստոնեական-սոցիալական միություններ) կոնսերվատիվ դաշինքի կողմից: «Այսօր ես կենտրոնացնում են իմ ուշադրությունը Դաշնային Հանրապետության պատմության մեջ առողջապահության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»,-նշել է Շպանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայում չի բացառվում տարբերակը¸որը նախատեսում է կուսակցությունում պաշտոնների բաժանում, այսինքն՝ կուսակցությունը կարող է ղեկավարել մեկ քաղաքական գործիչ, իսկ կանցլերի պաշտոնում կառաջադրվի մեկ ուրիշ գործիչ: Մարտին կկայանան Բադեն-Վյուրթեմբերգ եւ Ռեյնլանդ-Պֆալցա դաշնային հողերի խորհրդարանների ընտրությունները, որոնք կդառնան առաջնորդի նոր թեկնածուի համար հիմնական ստուգումը, եւ, ըստ ամենայնի, կպարզեն՝ կառաջադրվի արդյոք Լաշեթը կանցլերի պաշտոնում, թե ոչ: Տապալման դեպքում պահպանողականները կարող են մեղադրել նրան, որ չի նպաստել կուսակցության վարկանշի բարձրացմանը, ուստի չի կարողանա ՔԴՄ/ՔՍՄ-ի հաղթանակն ապահովել Բունդեսթագի ընտրությունների ժամանակ:

Այդ իրավիճակում կարող է առաջադրվել ՔՍՄ նախագահ, Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, որը որպես արդյունավետ քաղաքական գործիչ՝ հաջողություններ էր գրանցել համավարակի դեմ պայքարի պայմաններում եւ որին, համաձայն հասարակական կարծիքի վերջին տվյալների, գերմանացիների մեծամասնությունը կցանկանար տեսնել՝ որպես Անգելա Մերկելի ժառանգորդ կանցլերի պաշտոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները