Ֆուտբոլային ակումբի ինքնաթիռը կործանվել է․ բոլոր ֆուտբոլիստները մահացել են

09:39   25 Հունվար 2021    279

Բրազիլական «Պալմաս» ֆուտբոլային ակումբի ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքի ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Globo»-ն:

Նշվում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել ու վթարի ենթարկվել Tocantins ավիացիոն ասոցիացիայի թռիչքուղու վրա:

Ինքնաթիռում եղել են չորս ֆուտբոլիստ՝ Լուկաս Պրաքսեդեշը, Գիլհերմե Նոեն, Ռանուլը և Մարկուս Մոլինարին, ակումբի նախագահ Լուկաս Մեյրան և օդաչու Վագները, նրանցից որևէ մեկը չի փրկվել:

Թիմի անդամները թռչել են Գոյանիայում գտնվող Վիլա-Նովա թիմի հետ հանդիպմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պալմաս  


Վերնագիրի այլ պիտակները