Հրաձգություն ամերիկյան Ինդիանապոլիս քաղաքում․ կա 5 զոհ

10:04   25 Հունվար 2021    178

ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության զոհն է դարձել 5 մարդ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Associated Press»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանական վարչության ներկայացուցիչներին։

Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում հայտնաբերել են վիրավոր դեռահասի։ Դրանից հետո պարզվել է, որ հրաձգությունն իրականացվել է հարևան տանը, որտեղ 5 մարդու դի է հայտնաբերվել։

Ոստիկանությունում կարծում են, որ խոսքը կանխամտածված սպանության մասին է։ Հետաքննությանը մասնակցում է նաև ՀԴԲ-ն։ Դեռևս ձերբակալվածներ չկան։ Ենթադրվում է, որ չարագործը միայնակ չի գործել։

Քաղաքապետ Ջո Հոգսեթը տեղի ունեցածն անվանել է զանգվածային սպանություն։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները