Նիդերլանդներում կարանտինի հակառակորդները կրակի են մատնել COVID-19-ի թեստավորման կենտրոնը

10:12   25 Հունվար 2021    196

Ամստերդամի և Էյնդհովենի կենտրոնում ոստիկանական ուժերը ցուցարարներին ցրելու համար ստիպված են եղել գործի դնել ջրցան մեքենաներ, մահակներ։

Էյնդհովենում արցունքաբեր գազ է կիրառվել։ Տեղի բնակիչները դեմ են հանդես գալիս կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական միջոցառումների, մասնավորապես հունվարի 23-ից գործող պարետային ժամի դեմ։ Ցուցարարներն իրավապահների դեմ կիրառել են ճայթրուկներ, փորձել բարիկադներ կառուցել։ Նշվում է, որ ակցիաներն արտոնված չեն եղել իշխանությունների կողմից։

NOS պարբերականի փոխանցմամբ՝ Էյնդհովենում ցուցարարներին ցրելը վերաճել է անկարգությունների։ Ցուցարարները սկսել են վառել մեքենաները, թալանել խանութները։

Բացի այդ, Ուրկ քաղաքում, որը գտնվում է Ամստերդամից 80 կմ հեռավորության վրա, ցուցարարները կրակի են մտնել COVID-19-ի էքսպրես թեստավորման շարժական կենտրոնը։

Պարետային ժամը կգործի մինչև փետրվարի 10-ը։ Ոստիկանությունն արդեն ավելի քան 3600 մարդու է տուգանել ռեժիմի խախտման համար, ձերբակալվել է 25 մարդ։ Վերջին տվյալներով՝ երկրում վարակվածների թիվը հասել է 962 հազարի։



Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդերլանդ  


Վերնագիրի այլ պիտակները