Չինաստանում գազատար է պայթել. կա 8 վիրավոր և 3 անհետ կորած

10:33   25 Հունվար 2021    215

Չինաստանի հյուսիսարևելյան Լիաոնինգ նահանգի Դալյան քաղաքում գազատար է պայթել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը, նշելով՝ ներկայումս տեղեկություններ կան միայն 8 տուժածի և 3 անհետ կորածի մասին։

Նշվում է՝ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց մոտ հիմնականում պատուհանի ապակիների կոտրվելու հետևանքով ստացած վնասվածքներ են:

Պայթյունը որոտացել է վաղ առավոտյան։ Ըստ նախնական տվյալների՝ պատճառը գազի արտահոսքն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները