Ավստրիայի բնակիչներին պարտադրվել է կրել ռեսպիրատոր դիմակներ

11:39   25 Հունվար 2021    143

Հունվարի 25-ից ավստրիացիները խանութներում կամ հասարակական տրանսպորտում սովորական գործվածքային դիմակների փոխարեն պետք է կրեն FFP2 դասի պրոֆեսիոնալ շնչառական դիմակներ (ռեսպիրատորներ):

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը:

Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերի խոսքով՝ նման որոշում է կայացվել, քանի որ ռեսպիրատորն ավելի հուսալի պաշտպանություն է ապահովում, քան սովորական դիմակը:

Նա հավելել է նաև, որ բոլոր դիմակները կվաճառվեն 1 եվրո ինքնարժեքով, իսկ աղքատներին այն կտրամադրվի անվճար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները