Hayatsk.info-ն հայտնում է, որ ինչպես հունվարի 24-ի երեկոյան նշում Է Associated Press գործակալությունը, վկայակոչելով պետական պաշտոնյաներից մեկին, դա կապված Է օրենսդիրների հասցեին ստացվող սպառնալիքների հետ:
Այն սպառնալիքները, որ զինված բողոքավորները կվերադառնան, որպեսզի հարձակվեն Կոնգրեսի համալիրի վրա, Կապիտոլիումի ոստիկանությանը եւ մյուս իրավապահներին հարկադրում են Վաշինգտոնում Ազգային գվարդայի հազար զինծառայողների ներկայության պահապնմանը, մինչ Սենատում առաջ Է տարվում Թրամփի իմփիչմենթի հարցը, ուշադրություն Է հրավիրում գործակալությունը: Թեեւ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալության միջոցառումները հունվարի 20-ին անցան առանց որեւԷ խնդրի, եւ զինված բողոքներ տեղի չունեցան, Թրամփի նկատմամբ դատավարության անցկացման նախաշեմին օրենսդիրների հասեցին սպառնալիքները ցույց տվեցին պահպանվող վտանգը, հավելում Է Associated Press-ը: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Համացանցում հայտնվել Է տեղեկատվություն Կոնգրեսի անդամների վրա աշխատանքի ճանապարհին եւ այնտեղից հնարավոր հարձակումների մասին: Իրավապահները սկսում են պատրաստվել փետրվարի 8-ին բողոքավորների հնարավոր վերադարձին, երբ սկսվի իմփիչմենթի գործընթացը:
Կոնգրեսի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցչիների պալատը հունվարի 13-ին հավանություն Է տվել Թրամփի պաշտոնազրկման մասին բանաձեւին: Փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն Է՝ խռովության հրահրում: Դրա հաստատումից հետո Թրամփը դարձել Է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը երկու անգամ ենթարկվել Է իմփիչմեթի ընթացակարգին: Նրան պաշտոնից հեռացնելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել Էին 2019 թվականին: Ներկայացուցիչների պալատն այն ժամանակ նույնպես հաստատել Էր մեղադրանքն իմփիչմենթի շրջանակում, սակայն Սենատը, որտեղ մեծամասնությունը հանրապետականներն Էին, 2020 թվականի սկզբին արդարացրեց պետության ղեկավարին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ