Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է քաղաքի ոստիկանությունը:
Նիդերլանդների մայրաքաղաքում և Էյնդհովենում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն ուժ է կիրառել: Իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ և մահակներ, ինչպես նաև արցունքաբեր գազ:
Ըստ լրատվամիջոցների` ժամը 21:00-ին` Նիդերլանդներում պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո, երկրի տասը բնակավայրերում անկարգություններ են սկսվել: Ոստիկանության հատուկ ջոկատներ են տեղակայվել: Հելմոնդ քաղաքում հավաքված երիտասարդները ոստիկանության վրա նետել են հրավառ նյութեր և քարեր: Վենլո քաղաքում ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը: Մի քանի քաղաքներում էլ ակցիայի մասնակիցները տարբեր իրեր են այրել: Ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 240 մարդ:
Ավելի վաղ Նիդերլանդների իշխանությունները դեկտեմբերի կեսից գործող լոքդաունը երկարաձգել էին մինչև փետրվարի 9-ը: Երկրում փակ են բոլոր ոչ կենսական նշանակության խանութները, ռեստորանները, սրճարանները, թանգարանները, թատրոնները, զվարճանքի վայրերը, մարզասրահները, գեղեցկության սրահները: Դեկտեմբերի 16-ից բոլոր կրթական հաստատություններն աշխատում են հեռավար:
Հունվարի 24-ից ուժի մեջ է մտել պարետային ժամը, որը սկսվում է ժամը 21:00-ից և տևում մինչև 04:30-ը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ամստերդամ