Օմբուդսմենը զեկույց է ուղարկել միջազգային կազմակերպություններին

12:28   25 Հունվար 2021    426

Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան զեկույց է ուղարկել համապատասխան միջազգային կազմակերպություններին՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի կողմից գերեվարված՝ Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողների, ինչպես նաև 2014 թվականից հայկական կողմից պատանդ պահվող Ադրբեջանի քաղաքացիական անձանց հետ վերաբերմունքի մասին:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն Օմբուդսմենի գրասենյակի զեկույցում ներկայացված են՝ Հայաստանի կողմից գերության մեջ և պատանդ պահելու ժամանակահատվածում ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի մասին ապացույցներ:

Միաժամանակ նշվել է, որ Ադրբեջանի օմբուդսմենը դիտարկում է անցկացնում՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ վերաբերմունքի վիճակի, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովան վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օմբուդսմեն  


Վերնագիրի այլ պիտակները