Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զինվորականները հնդկական տարածք ներխուժելու փորձ են կատարել, հնդիկ զինծառայողները նրանց կանգնեցրել են, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Բախումների հետեւանքով վիրավորվվել են 20 չինացի եւ 4 հնդիկ զինվորներ:
Այս շրջանում իրավիճակն արդեն վերահսկողության տակ է:
Տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո կարճ ժամանակ անց, երբ Հնդկաստանի եւ Չինաստանի ցամաքային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները բանակցություններ են վարել, որոնց ժամանակ քննարկել են սահմանամերձ շրջաններում իրավիճակը եւ զորքերի բաժանման հարցերը, հայտնում է Times of India-ն:
Հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի ցամաքային զորքերի 14-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մենոնը եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Հարավային սինցզանյան ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ Լյու Լին: Հանդիպումը տեւել է 15 ժամ, այն սկսվել է կիրակի եւ ավարտվել երկուշաբթի տեղական ժամանակով առավոտյան 02:30-ի սահմաններում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հնդկաստան
Չինաստան