Համավարակի ընթացքում աշխարհի միլիարդատերերի կարողությունը սրընթաց աճել է, մինչդեռ աղքատների թիվը կրկնապատկվել է

12:45   25 Հունվար 2021    160

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակը խորացրել է եկամուտների անհավասարության խնդիրը. աշխարհի ամենահարուստ մարդիկ 9 ամսվա ընթացքում վերականգնել են իրենց կորուստները, իսկ աղքատ մարդկանց թիվը կրկնապատկվել է՝ հասնելով ավելի քան 500 միլիոնի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է աղքատության դեմ պայքարի «Oxfam» խմբի նոր զեկույցում:

Հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսն արագացրել է եկամուտների անհավասարության շարունակվող միտումը․ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհի բնակչության ամենաաղքատ շերտերին կարող է տասնամյակներ պահանջվել, որպեսզի նրանք կարողանան վերականգնել իրենց ֆինանսական կայունությունը։

Նշվում է, որ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց կարողությունը կորոնավիրուսի ժամանակ մեծացել է ավելի քան 1 տրիլիոն դոլարով, իսկ ավելի աղքատ մարդիկ շարունակում են պայքարել աշխատավարձի և աշխատատեղերի կորստի դեմ:

Սա «հարուստներն ընդդեմ աղքատների» ֆենոմեն է, որը տարածվել է ամբողջ աշխարհում։ Oxfam-ի համոզմամբ՝ համավարակի ընթացքում արձանագրվել է տասնամյակների ընթացքում «անհավասարության ամենամեծ աճը»։

Խումբն իր նոր զեկույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և աշխարհի մյուս կառավարություններին կոչ է արել վերացնել համավարակի հետևանքով առաջացած անհավասարությունը: Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ում անհրաժեշտ է գործարկել «տնտեսության վերականգնման բազմամիլիոնանոց ծրագիր», որը կօգնի համավարակի տնտեսական հետևանքներից տառապող տասնյակ միլիոնավոր ամերիկացիների։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները