Լեհաստանի նախագահը կոչ է արել նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի ու «Գազպրոմի» դեմ

13:44   25 Հունվար 2021    178

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան «միանգամայն արդարացված» է համարել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների մասին խոսակցությունները:

Դուդայի խոսքով՝ պատժամիջոցները միակ միջոցն են՝ «առանց հրացանների, թնդանոթների և ռումբերի» Ռուսաստանին ստիպելու փոխել իր քաղաքականությունը։

Բացի այդ, Լեհաստանի ղեկավարն առաջարկել է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա «Գազպրոմ» -ի միջոցով՝ սահմանափակելով ընկերության «տնտեսական գործունեության հնարավորությունը» Եվրամիության տարածքում:

Հունվարի 25-ին տեղի կունենա Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն հակառուսական հնարավոր նոր պատժամիջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները