Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն

13:38   25 Հունվար 2021    194

Կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնման ընթացքում, կրթության ոլորտը պետք է արժանանա մեծ ուշադրության և ներդրումների, սակայն դեռեւս նկատվում է ֆինանսավորումը կրճատելու միտում:

«Այսօր ես կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն՝ ի շահ համընդհանուր բարօրության՝ որպես վերականգնման մաս, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեզ պետք է բավարար ֆինանսավորմամբ ծրագիր դպրոցների անվտանգ բացման համար, որն ուղղված կլինի բնակչության առավել խոցելի շերտերին եւ որը թույլ կտա կրթությունը վերադարձրել ճիշտ ուղու վրա COVID-19 սերնդի համար», ավելացրել է Օդրե Ազուլեն:

Հայտարարության մեջ նշված է, որ կրթությունը բնավ առաջին տեղում չէ վերականգնման ցուցակում. կազմակերպության կանխատեսմամբ՝ այդ ոլորտը կստանա աշխարհում ընդհանուր օգնության ընդամենը 0,78 տոկոսը: Բացի այդ, համավարակի պատճառով կրթության ֆինանսական աջակցությունը կրճատվել է 12 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները