Քաբուլում պայթեցրել են Իտալիայի դեսպանատան մեքենան

14:01   25 Հունվար 2021    180

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթեցրել են Իտալիայի դեսպանատան զրահապատ մեքենան:

Մեկ մարդ վիրավոր է:

«Իտալիայի դեսպանատան մեքենան եղել է գործի դրված ինքնաշեն պայթուցիկ սարքի թիրախը: Մեկ մարդ վիրավոր է»,-հեռուստաալիքը մեջբերում է անվտանգության ծառայության աղբյուրի խոսքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը հայտնել է, որ խոսքը մեքենայի մասին է, որով տեղափոխվում են դեսպանատան աշխատակիցները: Դեռ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության համար պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները