Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Reuetrs գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։
«Ավստրալիայի պաշտպանական ներուժի արդիականացման շրջանակներում մենք նախատեսում ենք առաջիկա տասնամյակում Ավստրալիայի ռազմական նավատորմն ապահովել մեծ հեռահարության ժամանակակից հականավային հրթիռներով, «երկիր-օդ» դասի հրթիռներով, տորպեդային և այլ սպառազինությամբ՝ Ավստրալիայի ափերի մոտ ջրային տարածքի հսկողությունը պահպանելու համար»,- ասել է երկրի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը։
Նրա խոսքով՝ «նոր սպառազինությունը զսպող գործոն կհանդիսանա՝ ապահովելով տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ավստրալիա