Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ Չինաստանի և Հնդկաստանի միջև սահմանային բախումների մասին

14:19   25 Հունվար 2021    206

Չինաստանի և Հնդկաստանի սահմանին զինծառայողների միջև բախումների մասին Չինաստանի ԱԳՆ-ն տեղեկություններ չունի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը Չժաո Լիցզյանը:

«Ես տվյալ հարցի վերաբերյալ տեղեկություն չունեմ»,- հայտարարել է նա՝ ընդգծելով․ «Նաև կցանկանայի նշել, որ Չինաստանի սահմանապահ զորքերը հավատարիմ են մնում Հնդկաստանի հետ ամբողջ սահմանին խաղաղության և հանգստության պահպանմանը»։

Նա նաև հույս է հայտնել, որ երկու կողմերը «սահմանամերձ գոտում խաղաղության և կայունության ապահովման համար» կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները։

«Մենք հնդկական կողմին կոչ ենք անում աշխատել նույն ուղղությամբ և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի և սահմանի երկայնքով բարդացնել իրավիճակը»,- նշել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Latestly լրատվական պորտալը հաղորդել էր, որ Հնդկաստանի Սիկիմ նահանգի Նակու Լա լեռնանցքի շրջանում Հնդկաստանի և Չինաստանի սահմանապահ ուժերի զինվորների միջև բախումներ են տեղի ունեցել: Ըստ հաղորդման՝ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի զինվորականները փորձել են ներխուժել հնդկական տարածք, հնդիկ զինծառայողները նրանց կանգնեցրել են։ Բախումների հետևանքով վիրավորվել է 20 չինացի և 4 հնդիկ զինվոր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները