ԱՄԷ-ում Իսրայելի դեսպանատուն է բացվել

14:29   25 Հունվար 2021    182

Հունվարի 24-ին Աբու Դաբիում բացվել է Իսրայելի դեսպանությունը:

Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հաստատել էին Թել Ավիվում երկրի դեսպանության բացումը:

Հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը Իսրայելի և ԱՄԷ-ի միջև ստորագրվել է 2020թ.-ի սեպտեմբերի 15-ին, որպես միջնորդ հանդես է եկել ԱՄՆ-ը: Այս գործարքն Արևմուտքում անվանել են «Աբրահամի համաձայնագրեր»՝ ի հիշատակ աստվածաշնչյան կերպարի, որը համարվում է հուդայականության, քրիստոնեության և իսլամի բոլոր հետևորդների հոգևոր նախնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները