Կորոնավիրուսը Վրաստանում. 298 նոր դեպք, 16 հիվանդ մահացել է

14:35   25 Հունվար 2021    208

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 3071-ի:

Կառավարությունը տեղեկացրել է, որ ևս 16 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:

Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք: Իրականացվել է 6868 թեստ, այդ թվում՝ 4182 PCR թեստ, 2686 հակագենի արագ թեստ: Հանգստյան օրերին կատարված թեստերի քանակը նվազում է:

Մեկ օրում ապաքինվել է 1311 հիվանդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 253.816 է, ապաքինվել է 243.396 հիվանդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները