Մոզամբիկում գրեթե 7 հազար մարդ փախստական Է դարձել «Էլոիզա» փոթորկի պատճառով

14:45   25 Հունվար 2021    142

Մոզամբիկի գրեթե 7 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տներն «Էլոիզա» արեւադարձային փոթորկի պատճառով, որն անցած հանգստայն օրրին մոլեգնել Է երկրում եւ հարուցել հորդառատ տեղատարափներ, հեղեղումներ եւ ավերումներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունվարի 25-ին այդ մասին հայտնել Է Club of Mozambique պորտալը:

Պորտալի տվյալներով՝ տարերքի հետեւանքով ավերվել Է 5 հազարից ավելի տուն, գլխավորապես Բուզիի, Դոնդոնի, Նյամատանդայի շրջաններում եւ Բեյրա քաղաքում (Սոֆալայի նահանգ): Աելի քան 136 հազար հեկտար տարածքում ոչնչացել են պարենային մշակաբույսերի ցանքերը: Ավերվել Է ինը դպրոց, տուժել եւս 17 ուսումնական հաստատություն եւ 11 հիվանդանոց:

«Բնակչությունը պարենի, խմելու ջրի, ծածկոցների եւ վրանների շտապ մատակարարումների կարիք ունի ,- պորտալին հայտնել Է ActionAid Mozambique բարեգործական կազմակերպության կառավարիչ Մարսիա Փենիսելան:- Հաշվի առնելով, որ տեղանքի շատ հատվածներ հայտնվել են ջրի տակ՝ վնասվել են Էլեկտրահաղորդման գծերը, օգնության առաքումն առանձնապես դժվարացած կլինի»: Մոզամբիկի Կառավարման եւ ռիսկերի կրճատման ազգային ինստիտուտի տվյալներով՝ «Էլոիզան» անցնելիս քամու արագությունը հասել Է վայրկյանում 41,6 մետրի: Այժմ ցիկլոնը մոլեգնել Է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսային հասում, Զիմբաբվեի հարավում եւ Բոտսվանայի արեւելքում, զգացվում Է նաեւ Էսվատինիում (նախկին Սվազիլենդ):

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները