Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները կորոնավիրուսի սահմանափակումների դեմ

15:30   25 Հունվար 2021    178

Արդեն մի քանի օր է, ինչ Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները:

Ցուցարարները պահանջում են վերացնել երկրում նոյեմբերի 28-ից համաճարակաբանական իրավիճակի վատթարացումից հետո սահմանված սահմանափակումները, մասնավորապես՝ «պարետային ժամը», որը գործում է 21: 00-ից 5:00-ը և երկարաձգվել է մինչև մարտի 1-ը:

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ սկսված բողոքի երթի մասնակիցները երեկ երեկոյան երթով հասել էին ՆԳՆ շենքի մոտ, ապա վերադարձել ու գիշերել խորհրդարանի մոտ տեղադրված վրաններում:

Բացի այդ, ցուցարարները իշխանություններից պահանջում են ազատ արձակել «Այլընտրանք» կազմակերպության ակտիվիստ Իրակլի Պանգանիին, որին նախորդ օրը ձերբակալել էին Բաթումում: Հին բուլվարի տարածքում բազմահարկ շենքի կառուցման դեմ ակցիայի ժամանակ Պանգանին աղբ էր լցրել Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Իրակլի Չավլեիշվիլիի գլխին: Ցուցարարները Պանգանիի կալանավորումը համարում են քաղաքական հետապնդում:

Բացի այդ, ցուցարարները կառավարությանը 48 ժամ ժամանակ են տվել Վրաստանում լեռնադահուկային հանգստավայրերի նկատմամբ սահմանված սահմանափակումները վերացնելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները