Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թիանեթիից 29 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Լութխուբի գյուղի մոտակայքում:
Նախորդ երկրաշարժը տեղի էր ունեցել նախորդ գիշերը՝ ժամը 21:58-ին, Թբիլիսիից 57 կիլոմետր հեռավորության վրա: 3.2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի և Իմերեթի շրջաններում (Արևմտյան Վրաստան):
Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 9 բալ: Այս երկրաշարժը հանգեցրել էր շուրջ 200 մարդու մահվան, ոչնչացվել էր գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Վրաստան