5,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայում

22:37   25 Հունվար 2021    283

Հունվարի 25-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Պապուա Նոր Գվինեայում՝ Նոր Բրիտանիա կղզում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանականան ծառայությունը:

Ծառայության տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Կոկոպո քաղաքից 23 կիլոմտեր դեպի հարավ - արեւմուտք, քաղաք, որի բնակչությունն ավելի քան 26 հազար Է: Օջախն ընկած Է եղել 99 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Պապուա Նոր Գվինեա պետությունը գտնվում Է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրե օղակի գոտում, որը կազմվում Է սեյսմիկ ակտիվ գոտիների եւ հրբաբուխների, այդ թվում ստորջրյա հրաբուխների շղթայով, որոնք ձգվում են 40 հազար կիլոմետր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները