ՌԴ ԱԳՆ. Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

16:43   25 Հունվար 2021    309

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:

«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Իրան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները