Եվրախորհրդարանում անհանգստացել են WhatsApp-ի գաղտնիության նոր քաղաքականությունից

16:48   25 Հունվար 2021    206

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Էնգին Էրօղլուն իր անհանգստությունն է հայտնել WhatsApp մեսենջերի գաղտնիության նոր քաղաքականության որդեգրման հետ կապված։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հատուկ գրություն է ուղարկել Եվրահանձնաժողովին, խնդրելով պարզաբանումներ ներկայացնել։ Էրօղլուն հայտարարել է, որ դեռ 2014 թվականին Facebook-ը խոստացել է WhatsApp-ի օգտատերերին, որ երկու հավելվածների տվյալները կպահպանվեն առանձնաբար։

Դրանից հետո է, որ Եվրոպական Հանձնաժողովը երկու ընկերությունների միաձուլման գործարքը համարել է օրինական։ Պատգամավորը հետաքրքրվել է, թե ԵՄ-ն ինչ քայլեր է ձեռնարկում, այդ մեսենջերում գրանցված եվրոպացի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը ապահովելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: WhatsApp  


Վերնագիրի այլ պիտակները