Հայրենական պատերազմի հաշմանդամները և նահատակների ընտանիքները բնակարան կստանան առաջիկա 5 տարում

15:08   25 Հունվար 2021    396

Նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության և սահմանադրական կարգի պաշտպանության ժամանակ նահատակվածների ընտանիքների և հաշմանդամների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների մասին»:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է հաստատել և իրականացնել 2021-2025 թթ. տվյալ կատեգորիայի անձանց բնակարանով ապահովման միջոցառումների պլան:

Առաջին փուլում բնակարաններով կապահովվեն տվյալ կատեգորիայի այն անձիք, որոնք բնակարանային հերթում հաշվառվել են 2014 թվականի հունվարի 1-ից մինչ 2020 թվականի հունվարի 1-ը:

Իսկ երկրորդ փուլում բնակարաններով կապահովվեն այն անձիք, որոնք բնակարանային հերթում հաշվառվել են 2020 թվականի ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները