Բելառուսում մեկնարկել է զինված ուժերի մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը

17:07   25 Հունվար 2021    157

Բելառուսի զինված ուժերում Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ մեկնարկել է մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են պաշտպանութան նախարարությունում:

Հիմնական նպատակը միավորումների ու զորամասերի մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության ստուգումն ու մակարդակի բարձրացումն է եւ արդի պայմաններում նախանշված խնդիրների կատարումը:

«Զորքերի գործողությունները կանցկացվեն գործնականում Զինված ուժերի բոլոր զինափորձարաններում եւ տեղանքի առանձին հատվածներում: Հաշվի առնելով կատարվող խնդիրների առանձնահատկությունը՝ զորքերը պետք է գործեն տարբեր պայմաններում՝ հաղթահարեն ջրային արգելքները, ցերեկը եւ գիշերը ուսումնամարտական խնդիրներ մշակեն ինչպես անտառային զանգվածներում, այնպես է լ բնակավայրերում»,-նշել են պաշտպանության նախարարությունում:

Այս ստուգումը պլանավորվում 1 ավարտել ստուգողական պարապմունքների եւ տարբեր մակարդակի մարտական հրաձգությամբ տակտիկական վարժանքների անցկացմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները