Պուտինն ասել է, թե ինչով կարող է զբաղվել նախագահի պաշտոնից հեռանալուց հետո

17:19   25 Հունվար 2021    195

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ նախագահի պաշոնից ազատվելուց հետո կարող է դառնալ օմբուդսմեն և գործարար Բորիս Տիտովի խորհրդական:

Վերջինս զբաղվում է գինեգործությամբ: Իր ապագա հնարավոր զբաղմունքը Պուտինը նշել է ուսանողների հետ օնլայն հանդիպման ժամանակ:

«Երբ ես աշխատանքն ավարտեմ, հնարավոր է, որ գնամ նրա մոտ խորհրդական աշխատելու: Բայց ոչ որպես գործարար, այլ որպես մասնագետ, թեկուզ՝ իրավունքի ոլորտում»,-ասել է նա:

Պուտինը խոստովանել է, որ բիզնեսը երբեք չի հետաքրքրել իրեն. «Դա իմը չէ»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները