Ղրղզստանի նորընտիր նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստան

17:23   25 Հունվար 2021    262

Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովի առաջին արտասահմանյան այցը պլանավորվում է Ռուսաստան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին խորհրդարանի ագրարային քաղաքականության, բնապահպանության եւ ջրային ռեսուրսների կոմիտեի նիստում հայտնել է փոխվարչապետ Ռավշան Սաբիրովը:

«Սադիր Ժապարովն առաջին այցը մտադիր է կատարել Ռուսաստան»,-հայտարարել է վարչապետը: Սաբիրովի խոսքով՝ այցի ընթացքում Ղրղզստանի ղեկավարը մտադիր է ռուսաստանյան կողմի հետ քննարկել բնական գազի գների նվազեցման հարցը: Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին: Հավաքելով ընտրողների ձայների 79,2 տոկոսը, ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել Սադիր Ժապարովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Hayatsk.info" style="color: #1955a5;"> Hayatsk.info  


Վերնագիրի այլ պիտակները