ԱՄՆ-ում B-21 Raider ռմբակոծիչը ճանաչվել է աշխարհի «ամենալավ» ինքնաթիռը

17:50   25 Հունվար 2021    178

ԱՄՆ ՌՕՈՒ-ի համար մշակված ռազմավարական աննկատելի B-21 Raider ռմբակոծիչը, որին անվանում են ռուսական Ս-400-ը «սպանող», կարող է դառնալ աշխարհում «ամենալավ» ինքնաթիռը:

Կալիֆոռնիայում հիմա կառուցում են այդպիսի 2 ռմբակոծիչ, առաջին թռիչքը նախատեսված է 2022 թվականին: Հստակեցվում է, որ ընթացիկ տասնամյակի վերջին B-21 Raider-ը կփոխարինի ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ B-1B Lancer-ին եւ B-2 Spirit-ին:

«Թռչող թեւ» աերոդինամիկական սխեմայի շնորհիվ ինքնաթիռը կկարողանա աննկատ թափանցել հակառակորդի թիկունքի խորքը: Դրանից բացի, այն կարող է կրել սովորական եւ միջուկային սպառազինություն եւ միջուկային ռումբեր:

ԱՄՆ ՌՕՈՒ-ն պատրաստվում է ձեռք բերել B-21 Raider-ի շուրջ 100 միավոր, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 80 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները