Շվեդիան կփակի սահմանները Նորվեգիայի հետ, որտեղ COVID-19-ի բրիտանական շտամի բռնկում է

19:16   25 Հունվար 2021    167

Շվեդիայի իշխանությունները որոշել են մինչև փետրվարի 14-ը փակել սահմանները Նորվեգիայի հետ, որտեղ արագորեն տարածվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է՝ այս արգելքը միայն չի ազդում այն մարդկանց վրա, որոնք ապրում են մեկ երկրում, իսկ աշխատում՝ մյուսում:

«Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել արգելել մուտքը Նորվեգիայից: Արգելքը կսկսի գործել այսօր և կտևի մինչև փետրվարի 14-ը»,- հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Միքայել Դամբերգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա շեշտել է՝ հավանական է, որ իշխանությունները երկարաձգեն արգելքը:

Շվեդիայում անհանգստանում են, որ Ներվեգիայի մի շարք համայնքներում որոշ խանութների (այդ թվում՝ ակլոհոլի վաճառքով զբաղվողների)՝ փակ լինելու պատճառով երկրի սահմանամերձ շրջանների բնակիչները կձգտեն Շվեդիա մուտք գործել:

«Ռիսկը բարձրանում է, քանի որ Շվեդիայի սահմանամերձ շրջաններում ձևավորվում են մարդկանց մեծ կուտակումներ, և մեծ է կորոնավիրուսի մուտացիայի տարածման վտանգը»,- հստակեցրել է նախարարը:

Բացի այդ՝ նա Նորվեգիայից ժամանող բոլոր շվեդներին կոչ է արել հանձնել կորոնավիրուսի ախտորոշման թեստ և սպասել դրա արդյունքին ինքնամեկուսացման պայմաններում:

Նշենք՝ երկրում երկարաձգվել է նաև Դանիայից և Մեծ Բրիտանիայից մուտքի արգելքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները