Պուտինը մեկնաբանել է «իր պալատի» վերաբերյալ Նավալնիի հետաքննությունը

17:56   25 Հունվար 2021    197

Վլադիմիր Պուտինը ռուս ուսանողների հետ առցանց հանդիպմանն ասել է, որ ինքը չի դիտել ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի՝ համացանցում կարճ ֆիլմի ձևաչափով տարածված «հետաքննությունը» Գելենջիկի «պալատի» վերաբերյալ, քանի որ ժամանակ չի ունեցել դրա համար, բայց ուսումնասիրել է իր օգնականների պատրաստած տեսանյութերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ուֆայի պետական նավթային տեխնիկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Դանիիլ Չեմեզովը հարցրել է YouTube-ում հրապարակված ֆիլմի ճշմարտացիության մասին:

«Ես ուզում եմ միանգամից պատասխանել ձեր հարցին: Այնտեղ որպես իմ սեփականություն նշված ոչինչ ինձ կամ իմ հարազատներին չի պատկանում և երբեք չի պատկանել: Երբեք»,-ասել է Պուտինը:

Նա նշել է, որ ֆիլմում հիշատակվում են իր ընկերները, նախկին գործընկերները, «որոշ հեռավոր հարազատներ» և ծանոթներ, բայց կան նաև մարդիկ, որոնց նախագահը «պարզապես երբեք չի տեսել»:

Երկրի ղեկավարի խոսքով՝ «այս տիպի տեղեկություններնը ուռճացվում են, շրջանառության մեջ դրվում ավելի քան 10 տարի», բայց այժմ դրանք բոլորը մեկտեղվել են և «որոշվել է այս բոլոր նյութերով լվանալ քաղաքացիների ուղեղները»:

«Դե, նրանք տեղադրել են իմ նկարը «բաթեռֆլյայ» ոճով լողալիս: Ես այնքան պրոֆեսիոնալ չեմ, բայց երբեմն սիրում եմ այդպես լողալ: Ինչ-որ լողավազանում, որտեղ ես երբևէ չեմ եղել: Եվ չգիտեմ, թե դա ինչ լողավազան է: Բայց ես այդպես լողացել եմ: Ե՞րբ և որտե՞ղ: Ենիսեյում 2016-ին: Դե, նման դեպքերում սա պարզապես մոնտաժ է: Մեր հայտնի հերոսներից մեկի լեզվով ասեմ՝ ձանձրալի է աղջիկներ: Դե, գոնե ինչ-որ մի այլ բան էլ հնարեիք, - եզրափակել է Պուտինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները