Նավալնիի աջակիցների հավաքները ձախողվեցին

20:13   25 Հունվար 2021    179

Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է վերլուծաբան Ելենա Պանինայի հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատ արձակման պահանջով հունվարի 23-ին Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ հունվարի 23-ի իրադարձություններն ունեն երկու հստակ կողմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին. Միացյալ Նահանգներում և ընդհանրապես Արևմուտքում հաղթած լիբերալ գլոբալիստների համար Ռուսաստանը մնում է սկզբունքային թշնամի: Այնուամենայնիվ, ճնշումը մեծացնելու համար նրանց դեռ պատճառ է պետք:

Երկրորդ. Նավալնիի գործը ցույց է տվել պաշտոնական երիտասարդական և տեղեկատվական քաղաքականության անհամապատասխանությունը: Երկրում առաջվա պես չկա պատկերացում ապագայի, կոնսենսուս՝ անցյալի, գոհունակություն՝ ներկայի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նրանց պետք էր բողոքի ակցիան, որպեսզի հեռուստացույցով այն մասշտաբային երևար: Պահանջվում էր ցույց տալ արևմտյան հանդիսատեսին, որ Ռուսաստանում բողոքի ակցիաներ են: Եվ որ ժողովրդական դժգոհության մակարդակն այնքան մեծ է, որ հանրահավաքներին մասնակցում են նույնիսկ երեխաներ, որոնց անխնա ցրում են «անվտանգության ուժերը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները