ԵՄ-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտահանման նախնական գրանցում կպահանջի

21:16   25 Հունվար 2021    160

Եվրամիությունը ԵՄ-ում COVID-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրող դեղագործական ընկերություններից կպահանջի, որպեսզի նախապես գրանցեն դեպի երրորդ երկրներ չափաբաժինների ցանկացած արտահանում:

Այս քայլը կատարվել է այն բանից հետո, երբ ուրբաթ օրը AstraZeneca-ն անսպասելիորեն հայտարարեց տարվա առաջին եռամսյակում ԵՄ-ին պատվաստանյութերի մատակարարման զգալի կրճատման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եվրահանձնաժողովը կստեղծի թափանցիկության ռեգիստր՝ դաշինքից դուրս պատվաստանյութեր արտահանելու համար, Reuters-ին ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ նոր կանոնը պետք է ուժի մեջ մտնի առաջիկա օրերին: «Մարդասիրական նպատակներով արտահանման լիցենզիաները կտրվեն կանոնավոր կերպով»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները