Կորոնավիրուսի նոր տարբերակները Իսրայելին ստիպել են ուղեւորությունների խիստ սահմանափակումներ մտցնել
21:32
25 Հունվար 2021
197
Կորոնավիրուսի նոր տարբերակները Իսրայելին ստիպել են ուղեւորությունների խիստ սահմանափակումներ մտցնել:
Իսրայելն արգելում է միջազգային ուղեւորափոխադրումները հունվարի 25-ից:
Արգելքը կտեւի մեկ շաբաթ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «հերմետիկ փակում է երկինքը, որպեսզի կանխի վիրուսի նոր տարբերակների ներթափանցումը, ինչպես նաեւ ապահովի առաջընթացը պատվաստման արշավում»: