Facebook-ի օգտատերերի հեռախոսահամարները հայտնվել են հաքերների ձեռքում

20:52   26 Հունվար 2021    190

Facebook սոցցանցի 533 միլիոն օգտատերերի հեռախոսահամարները հայտնվել են անհայտ հաքերների ձեռքում, որոնք տեղեկության առեւտուր են իրականացրել Telegram-ի միջոցով, գրում է Verge-ն՝ հղում անելով տվյալների անվտանգության ոլորտում հետազոտող Ալոն Գալին:

Telegram-ում բոտն առաջարկում է օգտատերերի մասին տեղեկությունը 20 դոլարով: Օրինակ, դա կարող է լինել իրական հեռախոսահամար, որն անհրաժեշտ է սոցցանց մուտք գործելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոտի ակտիվությունը գրանցվել է 2021 թվականի հունվարի կեսերից եւ մինչ օրս գործում է: Նշվում է, որ տվյալները վերաբերում են Facebook-ում զանգվածային արտահոսքին, որը շտկվել էր 2019 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները