Նա հայտնել է, որ թագավորը հարձակում է գործել իր քրոջ վրա այն բանից հետո, երբ նրան տապալել են թագավորի շները: Ինսայդերները պնդում են, որ կամ նա ցատկել է քրոջ ոտքերի վրա կամ նրան հարվածել գավազանով: Դրա պատճառ է դարձել քրոջ եւ եղբոր վեճը՝ նրա պաշտոնական ֆավորիտուհուն պաշտոնապես երկրորդ թագուհի դարձնելու ծրագրերի շուրջ, գրում է Daily Beast-ը:
Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ թագավոր Մախա X-ը մտադիր է իր պաշտոնական ֆավորիտուհի Սինինատ Վոնգվաջիրապակդիին բարձրացնել մինչեւ կնոջ կարգավիճակի, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Այդ ծրագիրը դուր չի եկել նրա քրոջը՝ արքայադուստր Սիրինդխորնին, որը մոտ երկու շաբաթ առաջ եկել է եղբորն այցելության, որպեսզի փորձի նրան համոզել մտափոխվել: Սակայն դա վատ գաղափար է եղել:
Թագավորական պալատը վերջերս հայտնել է, որ Սիրինդխորնը կոտրել է երկու կոճերը ընկնելու արդյունքում եւ հայտնվել է հիվանդանոցում:
Նշվում է, որ նա վիրահատվել է, եւ, հավանաբար, քիչ հավանական է, որ կկարողանա քայլել մի քանի ամսվա ընթացքում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թաիլանդ