Twitter-ը ցանկանում է թույլ տալ օգտվողներին ուրիշների գրառումները որպես կեղծ նշել

08:42   27 Հունվար 2021    121

Twitter ընկերությունը հայտարարել է փորձնական նախագծի գործարկման մասին, որը օգտվողներին տեխնիկական հնարավորություն է տալիս նշելու կեղծ տեղեկություններ պարունակող հաղորդագրությունները, հայտնում է BBC-ն:

Մոդելը, որը կոչվում է Birdwatch (նշանակում է թռչուններին դիտել), փորձարկվում է օգտագործողների փոքր խմբի շրջանում եւ բացառապես ԱՄՆ-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընկերությունը հասկանում է, որ նոր գործիքն ինքը կարող է օգտագործվել անբարեխիղճ մանիպուլյացիաների համար, եւ ասում է, որ դրանում պետք է լինի նման փորձերից պաշտպանվելու մեխանիզմ:

«Մենք գիտենք, որ դա կարող է երբեմն խառնաշփոթ ստեղծել եւ խնդրահարույց լինել, բայց կարծում ենք, որ արժե փորձել»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Նոր համակարգը թույլ է տալիս օգտվողներին նշել այն թվիթները, որոնք համարում են ապակողմնորոշող կամ կեղծ տեղեկատվություն պարունակող, տրամադրել հակառակի ապացույցներ եւ քննարկում անցկացնել Birdwatch հատուկ կայքում:

Ընկերությունը պնդում է, որ նոր մոտեցումը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել ապակողմնորոշող տեղեկատվության տարածմանը: «Ի վերջո, մենք նախատեսում ենք թվիթների վրա նշումները տեսանելի դարձնել բոլոր օգտագործողների համար այն բանից հետո, երբ լայն եւ բազմազան լսարանի միջեւ կոնսենսուս լինի»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները