«Նրա (Բայդենի) նպատակն էր նաև հասկացնել, որ Միացյալ Նահանգները վճռականորեն կգործեն՝ պաշտպանելու իրենց ազգային շահերը՝ ի պատասխան Ռուսաստանի կործանարար գործողությունների», – հայտարարել է Փսակին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին բանակցություններն են վարել ամերիկացի առաջնորդի երդմնակալությունից հետո: Նրանք քննարկել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը, Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանումը, ուկրաինական հարցի կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողովի անցկացումը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ