Հայտնի է մասնավոր տիեզերակայանի առաջին անձնակազմը, որում ընդգրկվել են երեք տղամարդիկ, որոնցից յուրաքանչյուրը 55 միլիոն դոլար կվճարի SpaceX հրթիռով թռչելու համար:
Այն դեպքում, երբ առաքելության հրամանատար Մայքլ Լոպես-Ալեգրիան լավ հայտնի է տիեզերական շրջանակներում, «մյուս երեքը պարզապես մարդիկ են, ովքեր ցանկանում են տիեզերք գնալ, եւ մենք տալիս ենք այդ հնարավորությունը»,- ասել է Սուֆրեդինին Associated Press-ին:
Առաջին անձնակազմը ութ օր կանցկացնի տիեզերակայանում, եւ մեկ-երկու օր կպահանջվի մինչ Կանավերալ հրվանդանից թռիչքից հետո SpaceX Dragon պարկուճով այնտեղ հասնելը:
Այլ տիեզերական ընկերություններ, ինչպիսիք են Սըր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic-ը եւ Ջոզեֆ Բեզոսի Blue Origin-ը, նախատեսում են ներգրավել վճարող հաճախորդներին ընդամենը մեկ րոպե տեւող թռիչքների համար: Նման թռիչքները, որոնց արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, կարող են սկսվել այս տարի:
Axiom-ի առաջին հաճախորդներն են՝ Լարի Քոնորը՝ անշարժ գույքի եւ տեխնոլոգիայի ձեռնարկատեր, որը գտնվում է Դեյթոնում, Օհայո նահանգ, կանադացի ֆինանսիստ Մարկ Փեթին եւ իսրայելցի գործարար Էյթոն Սթիբբեն, որը Իսրայելի առաջին տիեզերագնաց, 2003-ի Կոլումբիայի ավիավթարում զոհված Իլան Ռամոնի մտերիմ ընկերն է եղել:
Ըստ Սուֆրեդինիի, առաջին հաճախորդներից յուրաքանչյուրը մտադիր է գիտական հետազոտություններ, ինչպես նաեւ կրթական գործունեություն անցկացնել ուղեծրում:
Մասնավոր տիեզերագնացներից յուրաքանչյուրը ստիպված է եղել բժշկական զննումներ եւ 15 շաբաթ վերապատրաստում անցնել:
Axiom-ը նախատեսում է տարեկան մոտ երկու մասնավոր առաքելություն տիեզերակայան եւ աշխատում է 2024 թվականից կայանում ստեղծել իր սեփական բնակավայրերը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Axiom